Հորիզոնի սահմանը


00:57 , 8 նոյեմբեր, 2013

Անթալիայից մեր բաղչեն տնկիներ են բերվել:

 

Ի՜նչ հրաշք է եթերային նրանց շարքում հայտնվել.

Հոգիս հորդած կրակներից տնկիներ են գոյացել:

Ի՜նչ անուշ է մեղմ հովվիկի օրօրներում նրանց շրշյունն վայելել...

                           ***

Էլ ես տնկի չեմ դառնա, որ քո այգին զարդարվի,

Ես հովվիկ եմ մեղմ զեփյուռի,

Որն անցել, գնում է.

Տես մի բան պատմեմ ես քեզի.

Հորիզոնում երևացող այն գծին,

Որն ոչ լույս, ոչ մութին է,-

Դա` հենց ես եմ այս պահին,

Իմ կանգառը  գեթ վայրկյան է էն քո բաղին,

Ու պտույտս է խելակորույս, որ վայրկյանը այդ չանցնի...

Բայց ես արդեն հորիզոնի սահման անցած

նոր լույսերում ու մեգ մթերում վարպետացած

Քեզ հետ ապրած, քո մեջ եղած

հովվիկն եմ

տնանկացած:

                     ***

 Օտարոտի բաղիներից տնկիներն- Էլ իմ հոգում տեղ գտան:

Էլ իմ հովվեկ երանությամբ ես իմ սիրող սիրտը գտա: