00:43 , 8 նոյեմբեր, 2013
Լավ ինչքան կարելիԱ: Հասկանում եմ վիճակներս վիճակ չի, սաղ հասկանում եմ, ես էլ եմ ցավում, որ մենք բոլորս հայտնվել ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, բայց այն, ինչ ԴՈՒՔ անում եք... ԼԱՎ, խոսեմ որպես ԿՐԿԻՆ չորրորդ անգամ ուսանող: Հասկանում եմ` ամեն տեղից պետբյուջե կոպեկներ եք ուզում մտցնեք...ԼԱՎ եք անում, ես կողմ եմ, բայց կան բաներ, որ կամ լավ չեք հաշվարկել կամ չեք հաշվարկել: Խնդրում եմ գրածս ընդունել որպես ՄԵԾ խնդրանք ուսանողների՝ վարորդ ուսանողների կողմից: Դուք խիղճ ունե՞ք: Ոնց կարելիԱ բոլոր համալսարանների մոտ կարմիր գծանշումներ անցկացնել: ԼԱՎ ՈՆՑ ԵՔ ԴՈՒՔ ԴԱ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ: ՕՐԱԿԱՆ ես ունեմ հինգ ժամ դաս: Մոտ վեց ժամ անց եմ կացնում համալսարանում: Հիմա սկսվեց ամենադաժանը... Ես օրական հինգ հարյուր դրամ վճարում եմ միայն համալսարանիՍ մոտ կանգնելու ու դասի ներկա գտնվելու համար, քանզի ինքնասիրությունս թույլ չի տալիս առավոտյան ժամը յոթից կանգառում ցցվել ու, ինչ-որ մեկի ինչ-որ բանի արանքում խցկվելով, երկու մետրանոց բոյս առնել նստել ՏՌանսպոՌՏ (հարգելի քաղաքացիներ խնդրում եմ չվիրավորվել, բայց ովքեր այդ ժամին օգտվում են երթուղայիններից կհաստատեն, որ ես դեռ մի բան էլ մեղմ արտահայտվեցի): Մի խոսքով, շաբաթական վճարում եմ 2.500 դրամ, ամսական 10.000 ու դա միայն կանգնելու, մեքենան կայանելու համար...
Պատկերացնում եք: Լկտիությունն էլ այն է, որ հեռախոսիդ SMS-ա գալիս, թե բա ԱԶԱՏԵՔ ՏԱՐԱԾՔԸ կամ վերալիցքավորեք հաշիվը. ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ սպառվելա: ԲԱՅՑ ՈՒՐ ԳՆԱՄ կանգնեմ, ՈՒՐ ԳՆԱՆՔ ԿԱՆԳՆԵՆՔ, որ հեռու մնանք այս ծաղր ու ծանակից: Սովորելը հասկացանք, որ Թանկ հաճույք է, բայց որ ԷՍ ԿԱՐԳԻ ԼՅՈՒՔՍ ԵՐԵՎՈՒՅԹ Է....Ետ կարմիր գիծը ախր մի օր ձեր վրայա քաշվելու, խնդրում եմ հասկացեք, սա ասում եմ ամենայն կսկիծով: Համենայն դեպս ես որոշել եմ, գնալու եմ...հեռու... Շատ հեռու ՉՈՐՍ ԿԱՐՄԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐՍ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՄ ուուու ու (ՄՆԱՑԱԾԸ ՊԱՐԶ Է ԿԱՌԼԵՆ ԿԱՌԼԵՆԻՉ) գնամ: ԿՐԹԱԹՈՇԱԿՍ, որ 5000 դրամ է, դա հավաքելու եմ ու գնամ: Էլ չեմ դիմանում, եթե ինձ իմ երկրից ստիպում են գնալ, ապա ստիպված եմ գնալ: Ամսական 10.000 կայանելու փող վճարել ու ստանալ 5.000 կրթաթոշակ...մեկը ՕՏՉՈՏ իրան տալիս ա, թե ինչ ա կատարվում...մեկը մտածումԱ...
Ես մտածում եմ ու որոշել եմ, գնալու եմ: Չեմ կարող երիտասարդությունս, ամենաաշխատունակ տարիներս վատնել մասնագիտական հմտություններ կուտակելով, կարմիր ՊԵՏԱԿԱՆ դիպլոմներ ԿՈՒՏԱԿԵԼՈՎ ԵՎ ապրել 40.000 աշխատավարձով, որից 10.000 կայանելուն եմ տալու (միայն համալսարանի մոտի կայանելու մասին է խոսքը), մնացած տեղերի մասին էլ չեմ ասում...Այնպես որ, քիչ մնաց: Կանցնեն տարիներ...Երկար ու ձիգ, միգուցե ակնթարթային, ո՞վ գիտի: Ինչ հետաքրքիր բան է կյանքը, աշխատում եմ արտերկրի հետ ու, բազում առաջարկներ մերժելով, մնում եմ կապված իմ հայրենի հողին, բայց օր օրի կապերը թուլանում են...Գնալու եմ, գնալու եմ ԱՊՐԵԼՈՒ, հանգիստ ապրելու մոլուցքով` գոնե ԷՇ չզգալով: Ցավում եմ, սիրտս ցավում է... Բայց...ավաղ... պիտի գնամ...ՄՆԱՔ ԲԱՐՈՎ.... Հ.Գ. Ամենացավալին այն է, որ այսօր հեռախոսիս մեջ կոպեկ չկար...
Դե ես էլ դասի եմ...Դե դա էլ է դաս, իմ հեղինակային երգերի փորձն էր ռադիոտանը, ՄԱԵՍՏՐՈ Երզնկյանի հետ ժամը մեկին փորձի էինք...մի խոսքով տեղ եմ ման գալիս,որ կարմիր գիծ չլինի, որ կանգնեմ...ՉԿԱ, ՍԱՂ Սայաթ-ՆՈՎԱ, ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՉԱՐԵՆՑ, ԽԱՆՋՅԱՆ ֆռացիիիիիիիիիիիիիիիիիի, մի տեղ չգտա....ԱՄՈԹԱ ԱՄՈԹ,,,, Որոշեցի մտնել շենքի բակ...Սայաթ-Նովայից չհասած Ալեք ՄԱՆՈՒԿՅԱՆ խաչմերուկ մտա աջ...մի բակում տեղ գտա... ԿԱՆԳՆԵՑԻ...հանգիստ շունչ քաշեցի իջա... քայլում եմ..մեկել ՁԵՆ ԵՆ ՏԱԼԻՍ-ՄԵՔԵՆԱ՛Ն ՀԱՆԻ... Զարմացա...ՎՐՈԴԻ, ոչ մեկին չեմ խանգարում, զիբիլի դեմը չեմ կանգնել, ոչ մեկի գառաժը, խանութը, մուտքը, պատուհանը չեմ փակել...«ի՞նչ է պատահել», զարմացած հարցրեց արդեն երեք ժամ անվճար կայանել ցանկացող ՌԱՖԱՅԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ-ՍԱ Արմեն ԱՄԻՐՅԱՆԻ առանձնատունն է...Պատասխանեց պահակը.... Եզրակացությունները թողնում եմ Ձեզ, հարգելիներս...