Դեռևս անհայտ վարորդը գոլդ համարանիշներով Porsche Cayenne-ով հեռուստաաշտարակի մոտ հայտնվել է ժայռաբեկորների վրա. կան վիրավորներ


23:55 , 7 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահամաններում, Porsche Cayenne մակնիշի 41 NM 100 համարանիշի ավտոմեքենայի վարոդը, Դավիթ Բեկ փողոցում, հեռուստաաշտարակի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, ժայռաբեկորներին բախվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների 3 հոգի, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնցից 2-ին հրշեջ փրկարարների օգնությամբ, կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Իսկ վիրավորներից 1-ին, քաղաքացին իր անձնական ավտոմեքենայով տեղափոխել է նշված բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղԴեռևս անհայտ վարորդը գոլդ համարանիշներով Porsche Cayenne-ով հեռուստաաշտարակի մոտ հայտնվել է ժայռաբեկորների վրա. կան վիրավորներ