Մեծ Բրիտանիան սիրիացի փախստականներին օգնելու համար հատկացրել է 18.4 միլիոն ֆունտ ստերլինգ


22:40 , 7 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան մոտակա 2 տարիների ընթացքում ՄԱԿ-ին կփոխանցի 18.4 միլիոն ֆունտ ստերլինգ, որպեսզի օգնություն ցուցաբերվի Հորդանանում գտնվող սիրիացի փախստականներին: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով բրիտանական ԱԳՆ-ին:

Միջոցները կհատկացվեն Փախստականների գործերով ՄԱԿ-ի հանձնաժողովին: Այս գումարները սիրիական ճգնաժամից տուժածների համար Մեծ Բրիտանիայի նախատեսած 500 միլիոն ֆունտ ստերլինգ ծավալով օգնության մի մասն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ