22:28 , 7 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Ժամանակի մեքենա» շոուին Աննա Սեմենովիչը ներկայացել է աշակերտուհու կերպարով:
«Գիտե՞ք, թե 1972 թ. աշակերտուհիները դասամիջոցներին ինչով էին զբաղվում: Այդ ժամանակ տներում գրեթե «ռեզիններ» չէին մնացել: Դրանք աղջիկները կտրում էին և խաղում: «Ռեզին» խաղի իսկական մրցույթներ էին անցկացվում, իսկ ես չեմպիոն էի»,- հայտարարել է Աննա Սեմենովիչը:
Երբ հաղորդավարն առաջարկել է նրան ցույց տալ իր հմտությունները, Աննան հանել է կոշիկները և հանդիսատեսի ծափահարությունների ներքո ցույց է տվել այն ամենը, ինչին ընդունակ է: