27-ամյա վարորդը Peugeot-ով, Չարենցավանի ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել


21:49 , 7 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30 -ի սահմաններում Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Ա 3 թաղամասի բնակիչ, 27-ամյա Կարեն Խաչատրյանը, վարելով Peugeot մակնիշի 51 AV 005 համարանիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև` ցուցանակին, որի վրա գրված է եղել Չարենցավան: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ