Ենթադրենք Սուրեն Բաղդասարյանը քաղաքական մեկնաբան է, և մեկնաբանում է ՀՀ ներքաղաքական կյանքը


19:53 , 7 նոյեմբեր, 2013

Սուրեն Բաղդասարյանը՝ որպես քաղաքական մեկնաբան, մեկնաբանում է ՀՀ ներքաղաքական կյանքը (հա ի՞նչ, չի կարա լինի տենց բան)՝ 

Բարև Ձեզ սիրելի քաղաքագետներ, այսօր Ձեզ համար ՀՀ ներքաղաքական կյանքը կներկայացնի Սուրեն... թյու արա, ազգանունս ոնց էր, հա հիշեցի, Սուրեն Մնացականյանը: 
Համառոտ ամեն ինչի մասին՝

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտնվել է խաղից դուրս վիճակում 

Դաշնակցության կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը ստացավ իր առաջին կարմիր քարտը ու մի երկու ասուլիս կորակազրկվի 

Երեկ Սախարովի հրապարակում ազգային ընդդիմադիր Ստյոպա Սաֆարյանը գմփցրել է ինչ որ բաներ: Նրան նշանակեցին առաջին 11 մետրանոցը

Մի շարք ՀՀԿ-ակականներ՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, ընկերականան հանդիպում ունեցան չեմ իմանում ինչ ԽՎ պատվիրակության հետ: 

ԲՀԿ-ում կրքերը թեժ են, ինչպես իր ասուլիսում հայտնում է ԲՀԿ-ական հայտնի պատգամավոր Պետրոս Ավագյանը, շուտով իրենք կկատարեն իրենց հասանելիք 3 փոփոխությունները և դաշտ դուրս կբերեն ծանր հրետանին՝ աջ կիսավարձկան Սամվել, արյա չէէ, Պատիվ Մելքումյանին, որը խոստացել է հնարավորինս թանկ գնով վարձով տալ դաշտի կանաչ տարածքները: 

Երևանի քաղաքապետ Մարգար Տարոնյանը կորակազրկվի ՀՖՖ նախագահ Սամվել Ռուբիկի Ալեքսանյանի կողմից: 

Դե ինչ, այսօր այսքանը երկրի արտաքին քաղաքականության մասին, կհանդիպենք մյուս անգամ: 

Սիրով Ձեր՝ Սլավա Սարգսյան: