19:30 , 7 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Արցախյան մի խումբ ազատամարտիկների՝ այսօր տեղի ունեցած հերթական հանրահավաքին նրանք չանտեսվեց Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխության» թեման՝ այդ ենթատեքստում համախմբման կոչ անելով հայությանը:
«Արաբո» ջոկատից ելույթ ունեցավ Հակոբ Հակոբյանը: «Ինչպես տեսանք Շանթի գործողություններից հետո համակարգչային հայրենասերները նորից գլուխ են բարձրացրել: Ես ասեմ ի լուր բոլորի՝ Շանթը ինքնատիպ մարդ էր և գնաց ինքնատիպ քայլերի, այսօր նրա գործողություններին պետք է նայել միայն որպես ներքին թշնամու հետ կռիվ: Դա կոչ էր ժողովրդին, որ զարթնեն այդ քնից»,-ասաց նա:
Ազատամարտիկի խոսքով՝ «Պետք չէ հովանավորներ գտնել ռուսաստանների ու ամերիկանների մեջ, պետք է համախմբվել և ցույց տալ, թե ինչպես կարելի է ապրել»:
Խոսքն ուղղելով ոստիկանապետին՝ հորդորեց. «Չփորձես հանկարծ կոտրել էս երիտասարդների ոգին»: Վերջում նա կրկին դարձավ ժողովրդին. «Ոտքի կանգնիր, ա՛զգ, Շանթի գործողությունը ձոն էր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ