19:18 , 7 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը: Այն անցկացվել է երկու փուլով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մրցութային հանձնաժողովն առաջին օրը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված նախագծային առաջարկները և սահմանել գնահատման չափորոշիչները, որոնց մշակման աշխատանքներին հրավիրվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Հաջորդ օրը հանձնաժողովի անդամները, համաձայն չափորոշիչների, փակ, գաղտնի քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը:
Ըստ այդմ, որոշվել է ներկայացված մրցութային 14 առաջարկները գնահատել բալային համակարգով՝ ըստ մրցութային պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ