21:01 , 7 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան կդառնա աշխարհի առաջին դերասանուհին, ով ելույթ կունենա տիեզերքում:
Ինչպես հաղորդում է Us Weekly-ն, երգչուհին տիեզերք կթռչի Virgin Galactic տիեզերանավով, ինչը եթեր կհեռարձակվի Նյու Մեխիկո նահանգի Zero G Colony փառատոնի ընթացքում: Ինքը Լեդի Գագան խոստացել է բացահայտել իր թռիչքի մանրամասները նոյեմբերի 10-ին իր նոր Artpop ալբոմի շնորհանդեսից հետո: