ԵՀԽ–ն Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հատուկ բանաձև է ընդունել


18:36 , 7 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովի երեկվա նիստում շուրջ 345 եկեղեցիների 3000 պատվիրակները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունել են հատուկ բանաձևը, որն արդյունքն էր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների պաշտոնական դիմումների, ինչպես նաև ԵՀԽ-ի կենտրոնական կոմիտեում Հայ եկեղեցու նվիրակների հետևողական աշխատանքի: Այս մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությանը։

Բանաձևով որոշվել է 2015 թվականի ապրիլի 24-ի շրջանին Ժնևում կազմակերպել միջազգային կոնֆերանս ԵՀԽ-ի անդամ եկեղեցիների, միջազգային զանազան կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների մասնակցությամբ, այդ կոնֆերանսին զուգընթաց կազմակերպել միջեկեղեցական աղոթք Ժնևի Մայր տաճարում, կոնֆերանսի օրերին հրավեր ուղղել աշխարհի բոլոր եկեղեցիներին` աղոթել հայոց նահատակների համար:

«Բանաձևը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վերահաստատեց 1983 թվականին ընդունած ԵՀԽ դիրքորոշումը, նշանակալի ձեռքբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում», - ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ