Շանթ Հարությունյանի երթի դեպքերով 20 ձերբակալվածների 72 ժամը լրանում է վաղը՝ 17.00-ից հետո


18:18 , 7 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի՝ նոյեմբերի հինգին բախումների վերածված երթի մասնակիցներից՝ Ժամանակավոր պահման վայրում գտնվող 20 ձերբակալվածների պահման 72 ժամը լրանում է վաղը՝ 17.00-ից հետո:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Համաձայն Քրեադատավարական օրենսգրքի՝ անձին ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո կամ առաջադրվում է մեղադրանք և նրա նկատմամբ կիրառվում է խափանման միջոց՝ կալանք, պահանջվում է քաղաքից չբացակայելու ստորագրություն և այլն, կամ չի առաջադրվում և նա ազատ է արձակվում:

 Նշենք, որ Ոստիկանությունն այսօր պարզաբանում տարածեց այն մասին, որ ՄԻՊ գրասենյակն այցելել է ԺՊՎ-ում պահվող անձանց և որևէ հաղորդում բողոքների մասին չի ներկայացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ