National Geographic-ի հոկտեմբերի լավագույն լուսանկարները (22 Photo)


22:30 , 7 նոյեմբեր, 2013

Հայտնի պարբերականը հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն նկարները: Աշխարհի տարբեր ծայրերից ամեն օր National Geographic են գալիս բազմաթիվ նկարներ: Հարյուրավոր լուսանկարիչներ սպասում են հարմար պահի և օրիգինալ նկարներ անում, որոնցից ուղղակի գլխապտույտ է առաջանում:   

Ծովափղեր, Հարավային Ջորջիա 

 

Ծովափղերի ձագերը գրեթե միշտ միասին են: Շուտով նրանց համար պատասխանատու ժամանակներ կսկսվեն: Նրանք կգնան իրենց առաջին ծովային ճանապարհորդությանը:

 

Բերքահավաք, Հնդկաստան 

 

© Բիսվաժիտ Պատրա

 

Լեռներ, Չիլի 

 

«Մենք լեռներում ենք»,-ասաց իմ կինը, երբ մենք հասանք մեր B&B-ին` Տորրես-դել-Պայնեի ծայրին Չիլիում: © Ռիչարդ Դյուրկսեն

 

Սիսայդ-Հայթս լողափ, ԱՄՆ 

 

Սենդի հզոր փոթորիկը 9 մետրով կրճատեց Նյու-Ջերսիի լողափերի լայնությունը: Սիսայդ-Հայթսում այն ավերեց ամերիկայն բլուրները: © Սթիվեն Ուիլկս

 

Նատյուրմորտ, ԱՄՆ 

Քելսի Ուիլքսը որոշեց նատյուրմորտ ստեղծել ամենավառ մրգերից, որոնք որ կարողացել էր գտնել: Կտրատելով կիտրոնը, նարինջը և նուռը, նա դրանք դրել էր ապակու վրա և լուսանկարել:  © Քելսի Ուիլկս 

 

Յոկյուլսաուրլոուն, Իսլանդիա 

 

Մահվան դատապարտված սառցադաշտը փայլում է լուսնի լույսի տակ: Բելոգն սառցադաշտերի այսպիսի կտորները անվանում է սառցե «ադամանդներ»: Ջեյմս Բելոգ

 

Առյուծներ, Սերենհետի ազգային պարկ

 

Սի-բոյ առյուծը և Վումբի էգ առյուծը հանգստանում են պրայդից: Մուգ բաշն ուժի խորհրդանիշ է, այդ պատճառով էգերը նախընտրում են մուգ բաշով արուներին: © Մայքլ Նիքոլս

 

Կոլումբիա սառցադաշտ, Ալյասկա

 

Երբ Ջեյմս Բելոգն առաջին անգամ լուսանկարել էր Կոլումբիա սառցադաշտը, այն 1980թ.-ի համեմատ կրճատվել էր 18 կմ-ով: Այդպիսի արագությունը Բելոգին այն մտքին հանգեցրեց, որ կարելի է սառցադաշտերի մոտ տեսախցիկներ տեղադրել և գրանցել եղանակային փոփոխությունները: © Ջեյմս Բելոգ

 

Սոլպուգա, Ռուսաստան

 Սոլպուգան պատկանում է սարդերի ցեղատեսակին: Այն գիշերային գիշատիչ է և շատ ագրեսիվ է: Թեև այն թունավոր չէ, սակայն նրա մեծ ծնոտների վրա տարբեր բակտերիաներ են հավաքվում և այդ պատճառով նրա խայթոցը կարող է ցավոտ լինել: Սոլպուգան չի կարող ծակել մեծահասակի մաշկը և հետևաբար մարդու համար վտանգ չի ներկայացնում:


Քինգմեն ժայռախութ, Խաղաղ օվկիանոս

 

Գույնզգույն ծովաբուստերի գորգը զարդարում է Քինգմեն ժայռախութի հատակը: Գիտնականներն այս վայրն անվանում են «ժամանակ մեքենա», քանի որ էկոհամակարգն այստեղ պահպանվել է բնօրինակ վիճակում: 

© Բրայան Սքերրի


Ճանապարհորդություն, Հնդկաստան

 

Ճանապարհորդություն Հյուսիսային Հնդկաստանով ընտանիքի հետ: Կարմակարի այս լուսանկարում մեքենայի ապակու վրա  նրա որդու դեմքի պատկերը համադրվել է լեռների և ամպերի արտացոլանքի հետ:  © Սուբհասիշ Կարմակար

 

Լաս-Կալավերաս խոռոչ, Մեքսիկա

 

Զբոսավար Անխել Կանուլը վերջինն է դուրս գալիս Լաս-Կալավերաս քարանձավից, համոզվելով, որ բոլոր զբոսաշրջիկներն անվնաս դուրս են եկել այնտեղից: © Փոլ Նիկլեն  

 

Կիրկյուֆելլ լեռ, Իսլանդիա

 

Նիք Պոնդևը Իսլանդիա էր ուղևորվել բևեռափայլը լուսանկարելու համար: Կեսգիշերն անց Կիրկյուֆելլ լեռան մոտ նա գտավ, այն ինչ փնտրում էր: © Նիք Պոնդև

 

Վարդագույն կակադու

 

Գետնի վրա նրանք դանդաղ են քայլում, սակայն շատ արագ են թռչում` մինչև 70կմ/ժ: © Ջոուլ Սարտուրի

 

Պումա

 

Լյուսիին գտել են 2007թ.-ին, այն ժամանակ, երբ նրա մայրը լքել էր փոքրիկին և թողել ճակատագրի քմահաճույքին: Աշխարհում մնացել են միայն 165 ֆլորիդյան պումաներ: © Ջոուլ Սարտուրի

 

Սպիտակ արջեր, ԱՄՆ

 

Երկվորյակներ Ավրորան և Անանեն կարող են ազատորեն լողալ և գեղեցիկ շարժումներ ցուցադրել «Բևեռային սահմանագիծ» ցուցահանդեսի ժամանակ: Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես է ծովային սառույցների հալոցքն ազդում կենդանիների վրա:

 

Թինգեմետեն կղզի, Հոլանդիա

 

Թինգեմետեն կղզու վրա դեռևս կանգուն է լքված տունը: Իշխանությունը դիտմամբ ավիրել էր ամբարտակները՝ ցանկանալով վերստեղծել շրջակայքի բնական միջավայրը: © Ջորջ Ստայնմից  

 

Ֆերմերներ, Ներբրասկա

 

Ֆերմերները կանգնեցրել են խոտհնձիչը և նայում են, թե ինչպես է մոտենում փոթորիկը: © Ջիմ Ռիչարդսոն  

 

Փոքրիկ պանդաներ

 

Չինաստանում այս կենդանու մասին գրավոր նշումները հասնում են մինչև XIII դար, սակայն եվրոպացիներն  այս կենդանում մասին իմացել են միայն XIX դարում: Փոքրիկ պանդան հիմնականում գիշերային կենսակերպ է վարում, իսկ ցերեկը քնում է իր բույնի մեջ: © Ջոուլ Սարտուրի

 

Ալիգատոր 

 

Կոկորդիլոսների մյուս տեսակներից ալիգատորները տարբերվում են ավելի լայն դեմքով: Մելիսա Ֆերլոու

 

Ընձառյուծ, Օկավանգո 

 

Ընձառյուծը նստած է հին բաոբաբի վրա,  Օկավանգո, Բոտսվանա: © Բեվերլի Ժուբեր

 

Երկու օվկիանոսների ակվարիում, Քեյփթաուն, ՀԱՀ 

 

Աղջիկը զմայլված նայում է ակվարիումի մամուռներին: Այստեղ ցուցադրված են տարբեր տեսակի ձկներ, ինչպես նաև ՀԱՀ-ի ազգային ձուկը՝ կորացինը: Նրանց թվաքանակը էականորեն կրճատվել է անօրինական ձկնորսությունների պատճառով: © Ջոուլ Սարտուրի