25 հետաքրքիր փաստ 1-ին Համաշխարհային պատերազմի մասին


10:25 , 8 նոյեմբեր, 2013

Պատմության 2-րդ ամենաարյունալի ու ավերիչ հակամարտությունը՝ Առաջին աշխարհամարտը համարվում է նաև մոռացված պատերազմ, որովհետև այն ծածկեց էլ ավելի արյունալի ու ահեղ Երկրորդ Համաշխարհայինը: Այնուամենայնիվ, սա արդարացի չէ, որովհետև Առաջին աշխարհամարտը նոր իմաստ մտցրեց պատերազմ ասվածի մեջ և մարդկային հակամարտություններում նոր դարաշրջանի սկիզբ հանդիսացավ: Ձեզ եմ ներկայացնում 25 ուշագրավ փաստ Առաջին Աշխարհամարտի մասին:

 25  Խրամատներ 

Առաջին համաշխարհայինը հայտնի է նաև որպես խրամատային պատերազմ: Հատկապես ուշագրավ էին գերմանական խրամատները, որոնք կառուցված էին դրանք հնարավորինս երկար պահելու համար: Բացի այդ, ավելի հարմարավետ (որքանով այդ բառը տեղին է պատերազմի դաշտում) դարձներ դրանցում պատսպարվող զինվորների կյանքը: Գերմանական խրամատները կահավորված էին, կային մահճակալներ, ջրամաններ, էլեկտրական հոսանք և անգամ սենյակներ: 

 24  Օդային մարտեր 

Օդային մարտեր հասկացողությունը, որը կոչում են նաև շների կռիվ, ծագեց հենց ԱՀՊ-ի ժամանակ: Այն ժամանակ ինքնաթիռներն այնքան պարզունակ էին, որ օդաչուները ստիպված էին մերթընդմերթ անջատել ինքնաթիռների շարժիչները, որպեսզի շարժիչը չայրվեր, իսկ երբ նորից էին միացնում շարժիչները, դրանք հաչոցի պես ձայն էին հանում, դրա համար էլ օդային մարտերն անվանում էին շների կռիվ:

 23  Թանկություն 

ԱՀՊ-ի վրա ծախսվել է 185 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը չլսված թիվ էր այդ օրերի համար:

 22  Հաղթանակի այգիներ 

Հերբերթ Հուվերը, ով հետագայում դարձավ ԱՄՆ նախագահ, ԱՀՊ-ի ժամանակ նշանակվել էր ԱՄՆ-ի պարենի կառավարիչ: Նրա աշխատանքը ԱՄՆ-ի ու դաշնակիցների բանակները պարենամթերքով ապահովելն էր: Նա ոգեշնչեց մարդկանց, որպեսզի նրանք ստեղծեն «Հաղթանակի այգիներ», որոնք անհատական օգտագործման հողատարածքներ էին: Արդյունքում, ավելի քան 20 միլլիոն ամերիկացի ստեղծեց իր այգին և պարենամթերքի սպառումը ԱՄՆ-ում նվազեց 15 տոկոսով:

 21  Գերմանացիներն ԱՄՆ-ում 

ԱՀՊ-ի տարիներին գերմանական ծագում ունեցող ամերիկացի քաղաքացիները բավականին տուժեցին, որովհետև նրանց կասկածում էին դավաճանության մեջ: Գերմանական գրքեր էին այրում, գերմանական հովվաշների էին սպանում և անգամ գերմանացի-ամերիկացիներ են սպանվել այդ տարիներին:

 20  Զորակոչը 

Որպեսզի մեծացնեն ԱՄՆ բանակի քանակը, Կոնգրեսն ընդունեց Ընտրողական ծառայության ակտը, որը հայտնի է նաև որպես 1917 թվի զորակոչի ակտ: Այս փաստաթղթի շնորհիվ մինչև պատերազմի ավարտը 2,7 միլլիոն մարդ զորակոչվեց ամերիկյան բանակ և ևս 1,3 միլլիոնը կամավոր բանակագրվեց:

 19  Նախագահական հեգնանքը 

«Նա մեզ հեռու պահեց պատերազմից» կարգախոսի ներքո Վուդրո Վիլսոնը երկրորդ անգամ նախագահ ընտրվեց և ընտրվելուց ընդամենը մեկ ամիս անց, Վուդրո Վիլսոնը պատերազմ հայտարարեց Գերմանիային՝ 1917 թվականի ապրիլի 6-ին:

 18  Մեքսիկական թաքուն գրոհը 

1917 թվականի սկզբին բրիտանացի ապակոդավորողներն ապակոդավորեցին Գերմանիայի արտաքին քարտուղար Արթուր Զիմմերմանից (Մեքսիակայում Գերմանիայի դեսպան) մի գաղտնի հաղորդագրություն, որում Մեքսիկայի կառավարությանը խրախուսում էին, որպեսզի հարձակվի ԱՄՆ-ի վրա: Այս հաղորդագրությունը բրիտանացիները  ամերիկացիներից շուրջ մեկ ամիս գաղտնի պահեցին, որպեսզի ճիշտ ժամանակին այդ խաղաքարտն օգտագործելով, ներքաշեն ԱՄՆ-ին պատերազմի մեջ և դա նրանց հաջողվեց: 

 17  Կռվելու կամք 

Շատ ամերիկացիներ դժգոհ էին կառավարության պատերազմի մեջ չներքաշվելու սկզբնական որոշումից, և շատերը անդամագրվեցին Ֆրանսիական արտասահմանյան լեգիոնին, կամ էլ Բրիտանական ու Կանադական բանակներին: Մի խումբ օդաչուներ կազմեցին լեգենդար Լաֆայետ էսկադրիլիիան, որը  ֆրանսիական օդուժի մասն էր և դարձավ ամենալավ դրսևորած ստորաբաժանումներից մեկը պատերազմի ընթացքում: 

 16  Լրտեսներ և սարսափ 

Մարգարետա Զելլեն (1876-1917), ով ավելի հայտնի է որպես Մատա Հարի, հոլանդացի էկզոտիկ պարեր պարող պարուհի էր, ում մեղադրեցին երկակի գործակալ լինելու մեջ: Չնայած նա չէր ընդունում իր մեղավորությունը` ֆրանսիացիները 1917 թվականին նրան մահապատժի ենթարկեցին:

Ֆրանսիացի լեյտենանտ Ալֆրեդ Ժուբերը օրագիր էր վարում ԱՀՊ-ի ժամանակ և իր մահանալուց անմիջապես առաջ գրել էր. «Մարդկությունը խենթացել է, որովհետև այն խենթացած պետք է լինի, որպեսզի անի այն բաները, որն անում է: Ինչպիսի սպանդ, ինչպիսի սարսափելի տեսարաններ, ինչպիսի դաժանություն: Ես բառեր չեմ գտնում, որպեսզի հաղորդեմ այն ամենն ինչ զգում եմ: Դժոխքն անգամ այսքան սարսափելի լինել չի կարող: Մարդիկ խելագարվել են:» 

 15  Ռիթմեյթեր ֆոն Ռիհթհգոֆեն 

ԱՀՊ-ի ամենահաջողակ օդաչուն Ռիթմեյթեր ֆոն Ռիհհոֆենն էր (1892-1918): Նա պատերազմի ընթացքում ոչնչացրել է 80 թշնամական ինքնաթիռ, ինչը գերազանցում է ցանկացած այլ օդաչուի անձնական ցուցանիշը: Նա զոհվեց, երբ նրա ինքնաթիռը վայր գցեցին Ամյենում: Ֆրանս Ռենե Ֆոնքը (1894-1953), իր խփած 75  թշնամական ինքնաթիռներով Դաշնակիցների ամենաարդյունավետ օդաչուն էր:

 14  Տանկեր

 

Տանկերը ևս առաջին անգամ գործարկվել են ԱՀՊ-ի ժամանակ՝ Ֆելր-Կորսելետի ճակատամարտում (1916): Սկզբում տանկերին կոչում էին ցամաքային նավեր, բայց, քանի որ զինվորները դրանք ավելի շատ նմանացնում էին ջրի մեծ տարրաների (tank), այս նոր զինատեսակը սկսեցին հենց տանկ անվանել:

 13  Մեծ Բերտան

Մեծ բերտան 48 տոննա կշող հուբից էր, որն ԱՀՊ-ի ժամանակ օգտագործում էին գերմանացիները: Այն կարողանում էր մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա կրակել 930 կգ կշռող արկերով, բայց որպեսզի այն հնարավոր լիներ օգտագործել, անհրաժեշտ էր 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 6 ժամ տևող տքնաջան աշխատանք: Պատերազմի ժամանակ Գերմանիան ուներ 13 հատ Մեշ Բերտա, որին «Հրաշք զենք» էին կոչում:

 

Շարունակելի...