17:14 , 7 նոյեմբեր, 2013
Աշխատանքային և հակահամաճարակային տեսչությունների միավորված տեսչության պետ է նշանակվելու մասնագիտությամբ գինեկոլոգ նախագահականի վերահսկողական ծառայության աշխատակիցը (Հրապարակ): Անձամբ չեմ ճանաչում տվյալ անձին և պատկերացում չունեմ, թե ինչպիսի կազմակերպական, օրենսդրության իմացության և այլ ունակություններ ունի նա: Բայց, որ նա կա՛մ սխալ է ընտրել իր մասնագիտությունը, և կա՛մ այսօր իր տեղում չէ՝ դա փաստ է: Այդ կապակցությամբ հիշեցի նախկինում տարածված դարձվածքը՝ «թեկուզ պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»: Քանի որ վաղուց ՀՀՇ-ին փոխարինել է ՀՀԿ-ն, ապա նաև վաղուց ժամանակն է կրկին շրջանառության մեջ դնելու այն «թեկուզ պոլի փետ լինի, բայց ՀՀԿ-ից լինի» տարբերակով: