Ինչպե՞ս ճիշտ խնամել ոտքերը. մասնագետի ցուցումները


20:38 , 7 նոյեմբեր, 2013

Երբեևէ փորձե՞լ եք հաշվել, թե որքան ժամանակ եք անցկացնում ոտքի վրա։ Ո՞չ։ Իզո՛ւր։ Արդյունքը, վստահ եմ, ձեզ կզարմացներ։ Իսկ որքա՞ն ժամանակ եք ծախսում դրանց խնամքի վրա։

Գործնականում ամեն կին պարբերաբար բողոքում է ոտքերի ցավից։ Իսկ ի՞նչ էիք ուզում։ Միջին հաշվով մեզանից յուրաքանչյուրը Երկրագունդը շրջանցում է հինգ անգամ հաղթահարելով կիլոմետր կիլոմետրի հետևից։ Մենք հոգ ենք տանում մաշկի, մազերի մասին, և ոչ մի անգամ հերթը ոտնաթաթերին չի հասնում։ Ոտքերի խնամքի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ դրանք սկսում են մեզ անհանգստացնել. ցավում են կամ հոգնած են։ 

Կոշիկի անհարմար կաղապար, նեղություն, բարձր կրունկներ... ահա այն պատճառները, որոնք առաջ են բերում բոլոր անհարմարավետություններն իրենց հետևանքներով։ Իսկ ի պատասխան դրանց մեր ոտքերը հավատարմությամբ ծառայում են մեզ ամբողջ կյանքի ընթացքում։

Ոտքերի եղունգները աշխատեք կտրել ուղիղ գծով հատուկ եղունգակտրիչով։ Որպեսզի եղունգները չմտնեն մսի մեջ, անկյունները կարող եք խարտել։ Խարտոց ընտրելիս նախապատվությունը տվեք հաստ ստվարաթղթե և կորունդե ծածկույթով խարտոցներին։ Խորհուրդ չի տրվում խարտել թաց եղունգները, առավել ևս տաք լոգանքից հետո, քանի որ կարող եք վնասել։ 

Տաշտակի մեջ լցրեք 30-35 աստիճանի ջուր, ավելացրեք ծովային աղ և ոտնաթաթերն ընղկմեք ջրի մեջ, թողեք 5 րոպե։ Կրունկների և այլ մասերի կոշտացած եղջրաթաղանթը հեռացրեք հատուկ քերիչով։
Ոտնաթաթին քսեք ոտքերի համար նախատեսված խոշորահատիկ սկրաբ և մերսեք դրանով ողջ ոտնաթաթը։ Այդ գործողությամբ դուք կհեռացնեք մահացած մաշկի շերտը։ Չորացնելուց հետո եղունգներին հարող մաշկին քսեք փափկացնող քսուք։ Մի երկու րոպեից փայտե հատուկ հրիչով ետ հրեք մաշկը (կուտիկուլա)։

Ոտնաթաթը, կրունկը պատեք հատուկ ոտքերի քսուքով, որն ավելի արդյունավետ է ներգործում։
Ոտքերի եղունգները լաքապատելուց առաջ հակաբակտերիալ որևէ լուծույթով թրջած բամբակով մաքրեք մատների արանքները և եղունգները, մանրէները սիրում են բուն դնել այնտեղ։ Նախ եղունգները պատեք անգույն լաքի շերտով, ապա քսեք գունավոր լաքը, որպեսզի գունավոր լաքից եղունգները չփոխեն իրենց գույնը։

Կից նյութն՝ այստեղ