Սխալ հրապարակ եք մտել ժողովուրդ...


17:03 , 7 նոյեմբեր, 2013

Շարունակում ենք տոնական շքերթը` նվիրված Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 96-ամյակին: 
«Տեսաք` ինչ եղավ» երգի ներքո Հրապարակ են մտնում հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` մենք քիչ ենք, բայց մեզ ՀԱԿ են ասում կարգախոսով։ Բա խի՞ տենց եղավ, ընկերնե՛ր։ 
Ֆրանսիայի հրապարակից դեպի Ռուսաստանի հրապարակ են շտապում հանրապետականները։ Շտապողի կինը տղա չի բերում, պարոնա՛յք հանրապետականներ։ 
«Էս խի՞ եք մեզ մոռացել» կարգախոսով հրապարակ են մտնում ապարանցիները։ Դատախազին հանում են, իսկ դուք էշի ակաջում քնած եք ընկերներ։ 
«Մահ կամ դեսպանատուն կարգախոսով» հրապարակ են մտնում դաշնակցականները։ Դաս իս ֆանտաստիշ, ընկերնե՛ր։
«Սարերի քամի» երգի ներքո, Ոստիկանապետին փնտրելով, Հրապարակ է մտնում և չի գտնում ժառանգությունը։ Սխալ հրապարակ եք մտել, ժողովո՛ւրդ։
............
Շարունակելի