17:06 , 7 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «տգեղ է» որակում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը բռնության է ենթարկվել ոստիկանապետի ու նրա տեղակալի կողմից:
«Առնվազն անընդունելի է, երբ ընդդիմադիր որոշ գործիչներ, վախենալով կորցնել իրենց «ընդդիմադիր դիվիդենտները», չեն համարձակվում դատապարտել պայթուցիկ նյութերով, փայտերով ու բռնության կոչերով երթ անելը, փոխարենն անում են ճիշտ հակառակը: Տարօրինակ է ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունը, երբ թե ՄԻՊ-ի դիտորդական խումբը և թե իրավապաշտպանները միանգամայն այլ կարծիք են արտահայտում: Զարմանալի է, երբ իշխանություններին ու պետական մարմիններին քննադատելու համար ընտրում են ցանկացած միջոց և արդարացնում են անօրինական քայլերը: Առնվազն տգեղ է նման մոտեցումը, շատ տգեղ »,- Tert.am-ին ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ