Հաջողությամբ պաշտպանվում էինք և սպասում մեր հնարավորությանը. Օզիլ


16:36 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ (0:1)՝ ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում:

«Գիտեինք, որ Դորտմունդում շատ բարդ խաղ է լինելու և հակառակորդն աստիճանաբար ավելացնելու է տեմպը:

Մենք հաջողությամբ պաշտպանվում էինք և սպասում մեր հնարավորությանը: Արդյունքը մեզ լիովին բավարարում է: Այժմ փլեյ-օֆֆ դուրս գալու լուրջ հնարավորություն ունենք»,- հայտարարել է Օզիլը: