Օսկանյանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ


16:24 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանորդների հետ՝ նրանց խնդրանքով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը և Եվրոպական Միության հետ հետագա հնարավոր համագործակցությունը:

Եվրոպացի դիվանագետները հետաքրքրվել են տարածաշրջանային զարգացումներով և սիրիական ճգնաժամին առնչվող հարցերով: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին: