Դեռահաս աղջիկների ծեծը հայտնվել է համացանցում (Video)


16:12 , 7 նոյեմբեր, 2013

Դեռահաս աղջիկների ծեծը  հայտնվել է համացանցում  (Video)Slaq.am-ը գրում է.

Համցանցի օգտատերերին ցնցել է հերթական հերթական տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է 14-ամյա աղջիկը ծեծի ենթարկում իր ծանոթ աղջկան: Այս անգամ իրենց պահվածքով առանձնացել են ռոստովյան Նովոչերկեսսկի դպրոցի աշակերտները:

Այս տեսանյութից հետո ոստիկանությունը սկսել է ստուգումներ անցկացնել:

Իրավապահները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին դպրոցի տարածքում, դասերից հետո: Կռիվը հեռախոսով նկարահանել է տուժածի համադասարանցին, աղջկան ծեծողի ընկերուհին:

Դեպքից մեկ օր անց տեսանյութը արդեն հայտնվել էր ծեծի մասնակիցներից մեկի սոցիալական էջում: Կադրի ետևում լսվում է ծիծաղ, սակայն ներկաներից ոչ մեկը նույնիսկ չի փորձում դադարեցնել ծեծը:

Իրավապահները տուժած դպրոցականին ուղղել են Նովոչերկեսսկի հիվանդանոց, որտեղ նրան հայտնել են ախտորոշումը` «Ուղեղի ցնցում»: