Գյումրի-Մարմարաշեն ավտոճանապարհին հայտնաբերվել է ազդանշանային հրթիռ


15:30 , 7 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Նոյեմբերի 7-ին` ժամը 11.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի-Մարմարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Տեղում հայտնաբերվել է ազդանշանային հրթիռ: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: