Խավիարի, շոկոլադի և կարտոֆիլի օգտագործումը երջանկացնում է մարդուն


15:18 , 7 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Դիետոլոգները նշել են այն մթերքների ցանկը, որոնց օգտագործումը մարդկանց երջանիկ է դարձնում: Բրիտանացի գիտնականները որոշել են պարզել, թե որ մթերքների օգտագործումն է մարդկանց երջանկացնում:

Որպեսզի պարզվի ախորժակի և երջանկության զգացողության միջև փոխադարձ կապը, գիտնականներն անցկացրել են հետազոտություն և պարզել, թե որ մթերքներն են, ի տարբերություն մնացածների, առաջացնում երջանկության զգացողություն:

Երրորդ տեղում են հակտնվել սև և կարմիր խավիարները: Փորձագետները կարծում են, որ սա պայմանավորված է ոչ այնքան համային երանգներով, որքան հոգեբանականով. խավիարն ասոցացվում է բարեկեցության և առավելության հետ:

Երկրորդ տեղում են քաղցրավենիքները՝ շոկոլադը, տորթերը:

Իսկ առաջին տեղում տապակած կարտոֆիլն է: Սա այն հրաշք մթերքն է, որը միշտ համեղ է ու առաջացնում է երջանկության լիարժեք զգացողություն: