14:54 , 7 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պակիստանի նախկին նախագահ Պերվես Մուշարաֆը գրեթե կես տարի տնային կալանքի տակ անցկացնելուց հետո ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Մուշարաֆը մեղադրվում է 2007 թվականին իսլամիստ հոգևորական Աբդուլ Ռաշիդ Գազիի սպանության մեջ: Երկուշաբթի դատարանը փոխել է նրա նկատմամբ սահմանված խափանման միջոցը գրավով:
Այս գիշեր ոստիկանները լքել են Իսլամաբադի ծայրամասում գտնվող Մուշարաֆի տունը: Այժմ 70-ամյա քաղաքական գործիչը կարող է ազատ տեղաշարժվել Պակիստանով, սակայն սահմանը հատել չի կարող: Ոստիկանությունը միանգամից մի քանի քրեական գործ է քննում, որոնցով նա անցնում է որպես գործող անձ:
Մուշարաֆը տնային կալանքի էր ենթարկվել այն բանից հետո, երբ այս տարվա մարտին կամավոր հայրենիք էր վերադարձել: