14:42 , 7 նոյեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Հայաստանում ինքանսպանության փորձերը հաճախակիացել են: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Բացի այդ, ըստ նրա՝ վերջերս մեր հայրենակիցներն ավելի հաճախ են դիմում մասնագետի. «Հոգեբանը պետք է լինի լավ մասնագետ, որպեսզի կարողանա աշխատել մարդկանց հետ, կարդալ նրանց մտքերն ու հասկանալ` նա ուզում է ինքնասպան լինել, թե՝ ոչ: Հայաստանում հոգեբանությունը դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու: Հոգեբանությունն այնպիսի մասնագիտություն չէ, որ ԲՈՒՀ-ն ավարտի ու մասնագետ դառնա: Փորձի անհրաժեշտությունը մեծ է այս ոլորտում»,-ասաց նա:
Ըստ հոգեբանի՝ ինքնասպանությունների դեմ պայքարը պետք է համակարգային բնույթ կրի: «Մեզ մոտ ռացինոլաիզմը մի փոքր գերազանցում է: Աշխարհի մակարդակով ինքնասպանության դեպքերի հաճախակիությամբ Հայաստանն ամենավերջին դիրքերն է զբաղեցնում: Ինքնասպանությունների համար պատճառները, կարող են լինել տարբեր, սակայն մեզ մոտ մեծ դեր է խաղում նաև ազգի բարոյական կողմերը, կրոնը»: