14:24 , 7 նոյեմբեր, 20131. Եթե երկար ժամանակ ձևացնեք, թե ծիծաղում եք, դուք իսկապես կսկսեք լիաթոք ծիծաղել:
2. «Beatles» խումբն իր երաժշտական գործունեության ընթացքում «սեր» և «սիրել» բառերն օգտագործել է 613 անգամ:
3. Ամեն տարի միլիոնավոր ծառեր են աճում շնորհիվ այն սկյուռիկների, որոնք մոռանում են, թե որտեղ են թաղել իրենց ընկույզները:
4. Քաղցկեղի հետևանքով մահացության դեպքերը վերջին 20 տարիների ընթացքում նվազել են 20 %-ով:
5. Պինգվինները իրենց ողջ կյանքի ընթացքում միայն մի զուգընկեր են ունենում, և իրենց զույգին առաջարկություն են անում` նրան գլաքար տալով:
6. Դիք-դիք անունով կենդանի կա: Այն աշխարհի ամենագեղեցիկ այծքաղն է (անտիլոպը):
7. Ողջագուրումներից օրգանիզմում արտազատվում է օքսիտոցին, որը նպաստում է ֆիզիկական վնասվածքների ապաքինմանը:
8. Ջրասամույրները իրար ձեռք բռնած են քնում, որպեսզի չհեռանան իրարից:
9. Կա մեդուզայի տեսակ, որն անմահ է:
10. Միքի Մաուսին կրկնօրինակող Վեյն Օլվինը և Մինի Մաուսին կրկնօրինակող Ռուսի Թեյլորն իրական կյանքում ամուսնացած են:
11. Թիթեռները համ կարող են զգալ իրենց ոտքերով:
12. Աշխարհի ինչ-որ մի անկյունում, ինչ-որ մեկի համար այսօր իր կյանքի ամենաերջանիկ օրն է:

13. Ծովաձիերը ողջ կյանքում մի զույգ են ունենում: Նրանք հավատարիմ են մնում նրան և ճանապարհորդում են պոչերով իրար կպած:
14. Արու շները էգ շների հետ խաղալիս դիտավորյալ թույլ են տալիս, որ էգ շները հաղթեն իրենց:
15. Ծիծաղելիս աշխատում է 17 մկան, իսկ խոժոռվելիս`43:
16. 2013 թ.-ին ծնված եվրոպացի երեխաների մեծամասնությունը կապրեն մինչև 2100 թվականը:
17. Կովերն ունենում են լավագույն ընկերներ:
18. Նյարդաբանության տեսանկյունից որևէ մեկին ժպտալիս տեսնելով` մարդ ավելի է ուրախանում:
19. Կան մարդիկ, ովքեր բուռն կերպով սիրում են անձրևը: Նրանք կոչվում են օմբրոֆիլ կամ անձրևասնունդ:
20. Հենց որ ուղեղը գիտակցում է, որ դուք մահանում եք, այն արտազատում է DMT` հզորագույն հոգեմետ նյութ, որը թուլացնում է ժամանակի զգացողությունը, ինչի արդյունքում մարդու կյանքի վերջին ակնթարթները նրան կարող են ժամեր կամ անգամ օրեր թվալ:
21. Խոզի օրգազմը տևում է 30 րոպե:
22. Ինդիանայի Սաութ Բենդում ծխախոտ ծխելու համար մի կապիկի ազատազրկման են դատապարտել:
23. Ըստ վիճակագրական տվյալների` Կոստա Ռիկայի ժողովուրդը երկրագնդի ամենաերջանիկ ժողովուրդն է:
24. Որդերը իրար քսմսվելով են հաղորդակցվում:
25. Ինքնաթիռներ, ավտոմեքենաներ, տիեզերագնացություն, հեռահաղորդակցություն… Հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացը` մենք կարող ենք ասել, որ ապրում ենք այն ապագայում, որի մասին մարդիկ ժամանակին երազել են: