ՌԴ-ում գումար չունեցող կինը ծննդաբերել է հիվանդանոցի բակում (Տեսանյութ)


13:42 , 7 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Վլադիվոստոկում հիվանդանոցը հրաժարվել է ընդունել փաստաթղթեր չունեցող հղի կնոջը, ինչի հետևանքով քիչ է մնացել կինը ծննդաբերի հենց հիվանդանոցի մուտքի մոտ:

Topnews.ru-ի փոխանցմամբ` ականատեսները զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ հիվանդանոցի բակում կին է ծննդաբերում: Հիվանդանոցի անձնակազմը հրաժարվել է ընդունել հղի կնոջը, չնայած բազմաթիվ ականատեսների հորդորների:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպել է հիվանդանոցի անձնակազմին օգնություն տրամադրել հղի կնոջը:

Ուզբեկստանի քաղաքացի կինը տղա երեխա է լույս աշխարհ բերել և այժմ գտնվում է հիվանդանոցում: