Գորիկ Հակոբյանը ողջ և առո՞ղջ է


13:24 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց լուրը, որ իր ղեկավար՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը վատ է:

«Իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը: Պարոն Հակոբյանը ողջ և առողջ է, նույնն էլ ձեզ եմ ցանկանում»,- ասաց Ռոմիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, վերջերս կտրուկ վատացել է Գորիկ Հակոբյանի ինքնազգացողությունը, և նրան բուժման նպատակով տեղափոխել էին Գերմանիա: Նույն հրապարակումների համաձայն՝ Գորիկ Հակոբյանը այնքան վատ է եղել, որ նրան արագ փոխադրել էին ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով: