Ում հետ երբեք չեմ գնա մարտի դաշտ


13:19 , 7 նոյեմբեր, 2013

1. Նրա, որ չնայած հասուն տարիքին, նոր է պայքար մտել, մինչ այդ աչք փակելով և արդարացնելով անարդարությունները: 
Այս կետում ինձ համար լակմուսի թուղթ է Մարտի 1-ին հաջորդած պահելաձևը,

2. Նրա, ով իմ ունեցած ստույգ տեղեկություններով մինչ այդ այլ տիրոջ ծառա է եղել և կերակրատաշտից հեռացվելու պատճառով նոր տեր է փնտրում կամ գտել: 
Այս կետում ինձ համար ամենաանվստահելիները օտար գերտերությունների տուզիկ աշխատած, օգտագործված ու դեն շպրտածներն են,

3. Նրա, ով անխնա կերպով քարկոծել է իրենից առաջ պայքարողներին:
Այս կետի մեջ մտնում են նաև նրանք, ով «բիրդան ընդդիմադիր» են դառել: 

Էլի կան կետեր, բայց սրանք հիմնականն են: