13:10 , 7 նոյեմբեր, 2013
Ընդդիմությունը միաբերան գովաբանում է ոստիկանապետի գործունեությունը և, կարծես թե, հենց ընդդիմությունն է ավելի շատ ոգևորված ոստիկանապետի գործունեությամբ, բայց արի ու տես, որ Նիկոլը կրկին փորձում է առանձնանալ ընդդիմադիր գործիչներից և տալիս է գնահատականներ, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում ոստիկանության այսօրվա գործունեությանը և ոստիկանության այսօրվա դիմագծին: Նիկոլը, կարծես թե, արյան ծարավ լինի, և քանի որ արդեն երրորդ անգամ Վլադիմիր Գասպարյանը թույլ չի տալիս, որպեսզի հասարակական բախումներ լինեն, կանխում է նոր մարտի 1-ի երևույթը մեր հասարակության ներսում, և սա դուր չի գալիս ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանին, հետևաբար արյան ծարավ Նիկոլը սկսում է անհեթեթ գնահատականներ և մոտեցումներ ցուցաբերել ոստիկանապետի գործունեության նկատմամբ: Ակնհայտ է, որ ոստիկանները շատ հանդուրժող են և գուցե նաև չարդարացված հանդուրժող, քանզի որևէ երկրում նման հանդուժողականություն ոստիկանությունը չի ցուցաբերում օրենքը խախտողների նկատմամբ, և սա գնահատում են բոլոր ընդդիմադիրները` բացի Նիկոլից: Փաստորեն Նիկոլը ընդդիմություն է նաև ընդդիմությանը, և սա արդեն տարօրինակ է:
Հ.Գ. Եթե ոստիկանությունը թույլ չի տալիս, որ հասարակական բախումներ լինեն, եթե ոստիկանությունը իշխանության շահերը չի պաշտպանում, այլ պաշտպանում է օրենքի տառը, սա յուրաքանչյուրիս հաղթանակն է, և յուրաքանչյուրս պետք է դրանով հպարտանանք, իսկ Նիկոլն իրեն դուրս է դնում մեր հասարակությունից: Այսուհետ նա ինձ համար լինելու է արյան ծարավ Նիկոլը, ում դուր չի գալիս այն հասարակական գործընթացները, որոնք դուր են գալիս և իշխանությանը, ևընդդիմությանը: