13:12 , 7 նոյեմբեր, 2013
Asekose.am-ը գրում է.
Բեյրութում բնակվող Շաղիկ Գևորգյանն այսպես է արձագանքել Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանի մտքերին.
«Դէ արի մի ասա. Քիմ Քարդաշեանի հողերը քո նմանի գլխին: Հիմա ո՞վ է անբարոյական սա՞ թէ Քիմը: Քիմը բարոյականութեան տիպար է սրա ֆոնին...»
Հիշեցնեքն՝ ԳԱԼԱ-ն գրել է, որ ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանը անդրադարձել է նոյեմբերի 4-ին «Ռուսական քայլերթի» ժամանակ ազգայնականների կողմից օտարազգիների վրա հարձակման դեպքերին՝ մասնավորապես ասելով.
«Բավական է կերակրել Կովկասը: Կերակրել պետք է ՌԴ հարավին: Եվ այդ ռուսական հարավը պետք է իմանա, որ նրան սնում են և նրանով զբաղվում են, քանի դեռ այն ունի ռուսական մենթալիտետ: Տատիկս 1915 թվականին Ցեղասպանությունից դեռևս այդ ժամանակների ռուսական Ղրիմ է փախել Տրապիզոնից, որտեղ եղել է նրա հայրենիքը, փախել թուրքական սրից, որով սպանվել են նրա եղբայրները, քույրերն ու ծնողները: Իմ տատիկը ծնվել և մեծացել է Սոչիում և ընդ որում, մինչ 18 տարեկանը չի խոսել ռուսերեն: Հորս չեն թույլատրել ամուսնանալ ռուսի հետ, քանի որ սփյուռքը չի ընդունում օտարազգիների հետ ամուսնությունը: Ես ինքս` 4-րդ սերունդը, ծնվել եմ Կրասնոդարում, չեմ խոսում հայերեն, գրեթե չգիտեմ հայոց պատմությունը, Հայաստանում եղել եմ միայն մեկ անգամ 25 տարեկանում, երբ Պուտինի հետ Երևան գործուղման եմ գնացել, և իմ հայրենիքը միանշանակ Ռուսաստանն է: Իմ այսպես կոչված ընտանեկան պատմությունը սարսափ ու ողբերգություն է հայ ազգի պատմության առումով: Իսկ Ռուսաստանի ապագայի առումով` միայն այդպես էլ պետք է լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ