Սիրիայում պայթյունների հետեւանքով 16 մարդ է զոհվել


12:53 , 7 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ հարավային Սուեյդա քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 16 մարդ, տեղեկացնում է The Daily Star-ը: Սուեյդայում ահաբեկիչների թիրախը ռազմաօդային ուժերի շենքն էր, իսկ մայրաքաքում՝ Օսմանյան երկաթուղու շենքը:

Ոչ ոք դեռեւս պատասխանատվություն չի վերցրել պայթյունների համար: Ըստ տվյալների, Սուեյդայում մի բարձրաստիճան սպա է զոհվել եւ անվտանգության ուժերի եւս 7 աշխատակից: Վիրավորվերի թիվը 34-ի է հասնում: Սուեյդան գերազանցապես դրուզներով է բնակեցված, ովքեր չեզոք դիրք են բռնել Սիրիայում ընթացող պատերազմում:

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով էլ զոհվել է 8, վիրավորվել ավելի քան 50 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել պատմական շենքի մոտ, որը ժամանակին ծառայել է, որպես Դամասկոսի երկաթուղային գլխավոր կայարան: