12:45 , 7 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Մարդու իրավունքերի պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդականն ու արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են բոլոր ձերբակալվածներին, այդ թվում և Շանթ Հարությունյանին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
«Խոսել են, զրուցել են նրանց հետ: Երեկ մեր աշխատակիցների այցելության պահին նրանց վրա բռնության հետքեր չեն եղել: Շանթ Հարությունյանի ու բոլոր 20 ձերբակալվածների հետ խոսել են, հանդիպման մանրամասները, խոսակցությունը, կներեք այս պահին չենք կարող հրապարակել, որովհետև պարտավոր ենք գաղտնիությունը ապահովել»,-ասաց ՄԻՊ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանը ծրագրում էր դիմակներով երթ կազմակերպել դեպի նախագահական: Չենթարկվելով ոստիկանության հորդորներին` ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, ակցիայի մասնակիցները գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել: Տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեծ թվով անձինք ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվել ոստիկանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ