Ուղևորը մահացել է Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ


12:14 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քննիչները հետաքննություն են սկսել «Երևան-Սանկտ Պետերբուրգ» ավիաչվերթի 44-ամյա ուղևորի մահվան փաստով: Ինքնաթիռը նախօրեին հարկադիր վայրէջք է կատարել Ռոստովի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է տրանսպորտի հարցերով Հարավային քննչական վարչության ռոստովյան քննչական բաժնի քննիչ Արտյոմ Մարչենկոն:

Նրա խոսքերով՝ ուղևորը ծանր հիվանդ է եղել և Սանկտ Պետերբուրգ է մեկնել բուժման նպատակով: Երբ տղամարդն իրեն վատ է զգացել, օդանավի անձնակազմը փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն ապարդյուն: Որոշում է կայացվել արտահերթ վայրէջք կատարել, չնայած բժիշկների ջանքերին՝ նրանց չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը:

Քննության տվյալներով՝ տղամարդու մահը վրա է հասել դեռևս օդում: Մահվան պատճառը պարզվում է: