Ղազարյանն ու Արզումանյանը խորհրդանշական հավաքականում


12:08 , 7 նոյեմբեր, 2013

450_527a12e2f2e6bFootsport.am-ը գրում է.

Օրերս  ֆուտբոլի Ղազախստանի ավարտված  առաջնության արդյունքներով ղազախական մարզական Sports.kz կայքը կազմել է այդ երկրում հանդես եկող լեգիոնականների խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել են նաեւ ՀՀ ազգային ընտրանու 2 ֆուտբոլիստներ՝ երկրի նորընծա չեմպիոն «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու երկրի նախկին չեմպիոն Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Մասնավորապես Գեւորգ Ղազարյանին մարզական կայքը այսպիսի բնութագիր է տվել.

«Հայ լեգիոները, ում ղազախ երկրպագուները հիշում են նախորդ տարի Երևանում կայացած խաղում մեր հավաքականի դարպասը խփած երկու գոլերով, իրեն հիանալի դրսևորեց Ղազախստանում` որպես եզրային կիսապաշտպան: Այս մակարդակի լեգիոնականները ակնհայտորեն բարձրացնում են մեր առաջնության մակարդակը»: Հիշեցնենք, որ Արզումանյանը ընթացիկ մրցաշրջանում «Ակտոբեի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, իսկ Ղազարյանն իր թիմի հետ հասել է գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ նոյեմբերի 10-ին ստուգատեսի գլխավոր մրցանակը կվիճարկի «Տարազի» հետ խաղում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ըստ այս կայքի կազմված Ղազախստանի առաջնությում հանդես եկող լեգիոնականների խորհրդանշական հավաքականի կազմը.

Դարպասապահ՝ Նենադ Էրիչ (Սերբիա, «Աստանա»)

Աջ պաշտպան՝ Ալեքսանդր Սիմչեւիչ ( Սերբիա,«Շախտյոր»)

Կենտրոնական պաշտպաններ ՝ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ( ՀԱՅԱՍՏԱՆ,«Ակտոբե») Ռոբերտ Պրիմուս (Տրինիդատ Տաբակո «Ակտոբե»)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ