12:17 , 7 նոյեմբեր, 2013
Դատելով լուրերից, վաղն Արարատում թեժ է լինելու, որովհետև միևնույն տեղում, միևնույն ժամին հանրահավաք են հրավիրել ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն: Ճիշտ է, ԲՀԿ-ին մերժել են, որովհետև ԲՀԿ-ն ավելի ուշացած է դիմել, բայց ինտրիգը նրանում է, որ Ծառուկյանն անձամբ է ներկա լինելու իրենց հանրահավաքին, ու նա ասել է, որ միտինգը լինելու է` անկախ նրանից` ինչ է ասել Արարատի քաղաքապետարանը:
Սա արդեն իսկ էական լարվածություն կարող է մտցնել իրավիճակի մեջ ու, որպեսզի խուսափեն հնարավոր անախորժություններից, տեղի ՀՀԿ-ականները դիմել են Ծառուկյանի խնամուն՝ Հովիկ Աբրահամյանին, որ ինքն էլ գլխավորի ՀՀԿ-ի միտինգը:
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն վաղն Արարատում: