11:47 , 7 նոյեմբեր, 2013
1. Ձեր առաջ դրեք հստակ նպատակ:
Հաջողության հասնելու համար կարևոր է իմանալ, թե ինչ եք ուզում: Պետք է հստակեցնել երազանքն ու գնալ դրան ընդառաջ: Նպատակը պետք է լինի ձեր անձնականը, այլ ոչ թե թելադրված շրջապատի կողմից:
2. Օգտագործե´ք երևակայության զորությունը:
Աշխատանքում կամ աշխատանքից դուրս, ժամանակ առ ժամանակ պատկերացրեք, թե ինչպիսին կցանկանայիք տեսնել ինքներդ ձեզ: Ձեր երևակայության մեջ պատկերեք այն նոր մարդու կերպարը, ով ավելի հաջողակ է ձեզանից և արդեն կարողացել է հասնել իր առջև դրված գրեթե բոլոր նպատակներին:
3. Անընդհատ կրկնե´ք:
Հաջողության մասին շարունակական մտորումները կկենտրոնացնեն ձեր միտքը և կօգնեն ծրագրելու ձեր ենթագիտակցությունը հաղթանակի համար:
4. Ծրագրե´ք:
Հաջողությունն ուղեկցում է նրանց, ովքեր կարողանում են արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը: Օրվա անելիքների ծրագրումը դարձրեք սովորություն: Այդ կերպով կբարձրացնեք աշխատանքի արդյունավետությունն ու անիմաստ չեք վատնի ձեր թանկարժեք ժամանակը:
5. Աշխատե´ք:
Հաջողության հասնելու համար պետք է աշխատել: Հենց այնպես ոչինչ չի լինում: Անհրաժեշտ է ակտիվ, նպատակասլաց գործողություն դեպի ձեր երազանքը: Միևնույն ժամանակ չպետք է ճնշում գործադրեք ինքներդ ձեզ վրա: Գտեք ձեր ռիթմը և համատեղեք աշխատանքը հանգստի հետ: -
Ամբողջական նյութն ԱՅՍՏԵՂ