Սոչիի օլիմպիադայի ջահն ուղարկվել է տիեզերք


11:32 , 7 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից Սոյուզ տիեզերանավով Միջազգային տիեզերական կայան է մեկնել նոր էքսպեդիցիոն խումբ՝ իր հետ տանելով նաեւ Սոչիի օլիմպիական խաղերի ջահը: Սոյուզը ՄՏԿ-ին կմիանա նոյեմբերի 7-ին ժամը 14:30-ին: Նոյեմբերի 9-ին օլիմպիական ջահը դուրս է բերվելու բաց տիեզերք: Ավելի ուշ ջահն իջեցվելու է Երկիր: