Սաակաշվիլին չի մասնակցի «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովին


11:20 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցի «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Սաակաշվիլին լրագրողների հետ հանդիպմանը:

«Վիլնյուսի գագաթնաժողովին, ամենայն հավանականությամբ, կգնա նոր նախագահը: Դա ակնհայտորեն իմ գործառույթը չի լինի»,- ասել է Սաակաշվիլին:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ներկա կլինի Վիլնյուսի գագաթնաժողովին:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ գագաթնաժողովին Վրաստանի պատվիրակությունը կներկայացնի 8 մարդ: Պատվիրակության հստակ կազմն առայժմ հայտնի չէ: