ԱՄՆ փոխնախագահն այլ մարդու է շնորհավորել Բոստոնի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ


11:13 , 7 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Բոստոն քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը զանգահարել է հաղթած թեկնածու Մարտին Ուոլշին, սակայն սխալ համար է հավաքել: «Կեցցես Մարտի, դու արեցիր դա»,- ասել է Բայդենը: Սակայն պարզվել է, որ նա ուրիշ Մարտին Ուոլշի է զանգել, ով նախկինում եղել է սենատոր Էդվարդ Քենեդիի օգնականը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հաղթած թեկնածուի անվանակիցը հայտնել է, որ փոխնախագահը միակը չէ, ով սխալմամբ իրեն է շնորհավորել: Նրանց թվում են նաեւ Մինեապոլիսի քաղաքապետը եւ Ֆլորիդա նահանգից մի կոնգրեսական: