11:25 , 7 նոյեմբեր, 2013
«Dia de los Muertos»-ը (Մահացածների օրը) Մեքսիկայի տոներից մեկն է, որը տոնվում է հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին ու 2-ին`Մեքսիկայում ու Ամերիկայում ապրող մեքսիկացիների կողմից: Այս տոնը 2500-3000 տարվա պատմություն ունի:
Լոս Անջելոսում այս օրը տոնում են նաև սալվադորցիները, գվատեմալացիներն ու Կենտրոնական Ամերիկայի այլ երկրների ծագում ունեցող մարդիկ:
Մարդիկ այս օրը այցելում են իրենց մահացած հարազատների գերեզմաններին, նրանց համար զոհասեղաններ կամ «օֆրենդաներ» են պատրաստում: Բացի այդ, նրանք հետաքրքիր հագուստներ են կրում և իրենց դեմքերը ներկում են կմախքի կամ «կալավերայի» տեսքով:
Մեքսիկական բանահյուսության մեջ ասվում է, որ նոյեմբերի 1-ի կեսգիշերին դրախտի դարպասները բացվում են ու մահացած երեխաների հոգիները (angelitos) 24 ժամով վերադառնում են իրենց ընտանիքներ, իսկ հաջորդ օրը մեծահասակների հոգիներն են իջնում Երկրի վրա, որպեսզի ընդունեն հարազատների կողմից իրենց համար պատրաստված զոհասեղանները:













![]()
Գերեզմաններին ու զոհասեղաններին դնում են մահացածի սիրած իրերը`օրինակ ուտելիք, խմիչք, ծաղիկներ, կախազարդեր և այլն: Բոլոր իրերի ու ծաղիկների հետ մեկտեղ` շատ են տեղադրում նարգիզներ ու շաքարից պատրաստված գանգեր:


