Ջասթին Բիբերը Բրազիլիայում վնասել է շենքերից մեկը


10:45 , 7 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերին Բրազիլիայում կասկածում են գույքին վնաս հասցնելու մեջ:

Բրազիլական ոստիկանությունն ուսումնասիրում է, թե երբ և ինչպես է երգիչը Ռիո դե Ժանեյրոյի հյուրանոցներից մեկի պատին գրաֆիտի նկարել, հայտնում է Reuters-ը:

Դեպքի հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ լուսանկարիչներից մեկը նոյեմբերի 5-ին նկարել է 19-ամյա երգչի գործողությունները: Լուսանկարիչը նաև բողոքել է Բիբերի անվտանգության աշխատակիցների վատ վերաբերմունքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ