Բրոքերը իր մահացած ընկերոջ հետ 13 տարի ապրել է դագաղի մեջ


12:15 , 7 նոյեմբեր, 2013

Брокер 13 лет прожил в гробу со своим мертвым другом

Անշարժ գույքի ոլորտի նախկին գործակալը ուրիշ տարբերակ չուներ, քան գնար Սանտա-Իզաբել (Բրազիլիա) և ուտելիք խնդրեր տեղացի բնակիչներից: Ըստ բրոքերի խոսքերի` նա մնացել է անտուն և բացարձակ գումար չունի այն բանից հետո, երբ կորցրեց իր ողջ բիզնեսը:

Անտուն տղամարդը 13 տարի ապրում է գերեզմանի մեջ: 47-ամյա Ֆաբիո Բերալդո Րիգոլը սնանկ դառնալուց հետո գերեզման էր տեղափոխվել  և դարձել էր թմրամոլ: 


Երբ Ֆաբիոյի ընտանիքը հրաժարվեց նրանից, նա տեղափոխվեց մի քանի տարի առաջ մահացած իր ընկերոջ մոտ և բնակություն հաստատեց նրա գերեզմանում: Այն տղամարդու համար հրաշալի թաքստոց է անձրևի ժամանակ և պաշտպանում է գողերից:

«Ես ավելի շատ վախենում են կենդանի մարդկանցից, քան մահացածներից: Ես երբեք ուրվականներ չեմ տեսել: Երբեմն այստեղ չափազանց լուռ է լինում, բայց շատախոս չեմ և նախընտրում են լուռ միջավայրը: Ես ստիպված եղա լքել տունը և թափառական դառնալ: Մի օր շատ ուժեղ անձրև էր գալիս, իսկ երբ ես արթնացա, արդեն այստեղ էի՝ գերեզմաններում»,- պատմում է Ֆաբիոն:  

Брокер 13 лет прожил в гробу со своим мертвым другом

Գրեթե ամեն օր տղամարդը գնում է քաղաքի կենտրոն, որպեսզի ուտելիք փնտրի:

«Երբ անձրև է գալիս, ես ներսում են մնում: Այդպիսի օրերին ես ոչինչ չեմ ցանկանում: Երբ շփման կարիք եմ ունենում, ապա այստեղ միշտ կգտնեմ որևէ մեկի ընկերակցությունը: Միշտ կգտնվի ինչ-որ մեկը, ով ինձ ուտելիք կհյուրասիրի: Աստված երբեք չի թողնում, որ ես սոված մնամ»,- ասել է Ֆաբիոն` Mirror Online-ին տված իր հարցազրույցի ժամանակ:  

Ֆաբիոն լրագրողներին ասել է, որ չի պատրաստվում ամբողջ կյանքը գերեզմանում անցկացնել:

«Ես ցանկանում եմ այստեղից ողջ գնալ: Ես ցանկանում են ունենալ իմ սեփական բնակարանը, նույնիսկ եթե այն շատ փոքր լինի, և ամենից շատը ցանկանում եմ աշխատանքի վերադառնալ: Իմ կյանքը դեռ ավարտված չէ և ես դեռ հույս ունեմ, որ դուրս կգամ այստեղից»,- հայտարարել է տղամարդը: