Լեդի Գագան իր երգերից մեկը կկատարի տիեզերքում


09:41 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան հայտնել է 2015-ին տիեզերք ուղևորվելու և ուղեծրում իր երգերից մեկը կատարելու ցանկության մասին: Այս մասին գրում է US Weekly-ն:

Երգչուհու ճամփորդությունը դեպի աստղեր տեղի կունենա Virgin Galactic տիեզերանավով: Լեդի Գագայի ելույթը որոշվել է հեռարձակել Zero G Colony երաժշտական փառատոնի ժամանակ, որը տեղի կունենա «Սփեյսփորթ Ամերիկա» տիեզերակայանում՝ Նյու Մեքսիկո նահանգ: 

Պարբերականի տվյալներով՝ թռիչքից առաջ Գագային անհրաժեշտ կլինի մեկամսյա վոկալային հատուկ փորձ: Երգչուհին նաև հատուկ ապահովագրություն է ձեռք բերել՝ տիեզերքում անկանխատեսելի դեպքերի համար: