09:35 , 7 նոյեմբեր, 2013
«Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարի ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 15-ին։ Ավշարի գյուղապետ Անուշավան Մարգարյանն իր պաշտոնից հրաժարական է տվել դեռևս հոկտեմբեր ամսվա սկզբին։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկություններին, նա իր պաշտոնը լքել է ոչ իր հոժար կամքով, այլ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հորդորով։ Իսկ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ Մարգարյանին ծեծել են, ինչը մի քանի շաբաթ խնամքով թաքցվել է հանրությունից։
Ըստ մամուլի հրապարակումների, միջադեպի պատճառը եղել է այն, որ Մարգարյանը հրաժարվել է իրականացնել իրեն պարտադրված ինչ-որ գործարք։ Ավշարի գյուղապետն այդ պատճառով մոտ երկու ամիս աշխատանքի չի ներկայացել, մինչև որոշել է հրաժարական տալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ժամանակացույցով, Ավշարի գյուղապետի թեկնածուների առաջադրումը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կշարունակվի մինչև նույն ամսվա 24-ը»,– գրում է թերթը։