09:21 , 7 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ տնային մրցավեճից (0:1) hետո նշել է, որ ֆուտբոլում առաջնային նշանակություն ունի արդյունքը, հայտնում է գերմանական մամուլը: Իսկ այն հյուրերի՝ Արսեն Վենգերի սաների օգտին էր՝ թեև նվազագույն հաղթանակով, Արոն Ռեմզիի խփած միակ գոլի շնորհիվ:
«Ֆուտբոլն այն մարզաձևերից է, որտեղ կարևորն արդյունքն է: «Արսենալը» միայն 62-րդ րոպեին ստեղծեց իր առաջին՝ իրական գոլային հնարավորությունը և բացեց հաշիվը: Դա անարդարացի է, բայց պետք է հաշտվենք խաղի նման զարգացման հետ: Մենք էլ, մեր հերթին, չկարողացանք օգտագործել մեր նպաստավոր պահերը: Հաճախ մեզ չէր հաջողվում գտնել ազատ խաղացողի, քանի որ «Արսենալը» պաշտպանվում էր մեծ ուժերով»,-նշել է Կլոպը:
Այդուհանդերձ, ոչ ոք չպետք է դժգոհ լինի «Բորուսիայի» խաղից, քանի որ թիմը շատ բան ճիշտ էր անում: Մյուս երկու տուրերում միայն հաղթանակներ տոնելու շնորհիվ դուրս ենք գալու հաջորդ փուլ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ