«Հայկական ժամանակ». Հանրապետության հրապարակի վերակառուցման 13 նախագծերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել


07:57 , 7 նոյեմբեր, 2013

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Այս մասին երեկ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել մեր թղթակցին։ Մրցույթին ներկայացված էր 13 աշխատանք։

 Համապատասխան հանձնաժողովը երեկ ամփոփել է մրցույթի արդյունքները, բայց փաստորեն, ներկայացված նախագծերից և ոչ մեկը արժանի չի համարվել։ Նշենք, որ մրցույթին ներկայացված նախագծերը հաճախ քննադատության էին ենթարկվում։ Շատ մասնագետներ դրանք համարում էին անհեթեթ ու ոչ պրոֆեսիոնալ»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։