01:46 , 7 նոյեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում կայացան F խմբի պատասխան հանդիպումները:
Դորտմունդում տեղի ունեցած «Բորուսիա»-«Արսենալ» խաղում հաջողությունը ուղեկցեց հյուրերին: Արսեն Վենգերի սաները Աարոն Ռեմսիի միակ գոլի շնորհիվ ռևանշի հասան Լոնդոնում 1-2 հաշվով կրած պարտությունից հետո: Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարայանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում հայ լեգիոները մեկ-երկու անգամ գոլ հեղինակելու իրական հնարավորություն ուներ, սակայն մի դեպքում հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դարպասաձողի կողքով, իսկ մյուս դեպքում Հենրիխի հուժկու հարվածը, որն ընթանում էր դեպի դարպասը, վերջին պահին անդրադարձավ «զինագործների» ֆուտբոլիստից:
«Բորուսիա»-«Արսենալ»՝ 0-1
Գոլը՝ Ռեմսի 62
Տեսանյութն` այստեղ