00:59 , 7 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Շվեյցարացի փորձագետները հաստատել են, որ Յասիր Արաֆաթը մահացել է պոլոնիումից թունավորվելու հետևանքով, փոխանցում է Reuters գործակալությունը:
Այս հայտարարությամբ է հանդես եկել Արաֆաթի այրին՝ Սուխան, այն բանից հետո, երբ ծանոթացել է նրանց եզրակացությանը:
Փորձագիտությունն անցկացվել է Լոզանի համալսարանի Ճառագայթային ֆիզիկայի ինստիտուտում:
Արաֆաթի մահվան հետաքննությունն առանձին անցկացվում է Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի փորձագետների կողմից:
Ավելի վաղ ճառագայթաբանները հաստատել էին Արաֆաթի հագուստի վրա առկա պոլոնիումի հետքը: