ՄԱԿ ԳԱ-ն կոչ է արել Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խաղաղություն պահպանել


00:24 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է արել Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խաղաղություն պահպանել, տեղեկացնում է Associated Press-ը:

Ռուսաստանի և Հունաստանի, ինչպես նաև 70 երկրների համահեղինակությամբ կազմված փաստաթուղթը ՄԱԿ-ի անդամ-երկրներին կոչ է անում կանոնադրության համաձայն XXII ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ յոթ օր և XI Պարալիմպիկ խաղերի ավարտից հետո յոթ օր ընկած ժամանակահատվածում խաղաղություն պահպանել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Դրանից բացի, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ցանկացած օլիմպիական խաղերի բոյկոտելուն դեմ է հանդես եկել: